Բագրատ Եսայանի, Տարոն Մանուկյանի և մյուսների վերաբերյալ «10»-ի գործով մեղադրական վճիռը բեկանվեց


Բագրատ Եսայանի, Տարոն Մանուկյանի և մյուսների վերաբերյալ «10»-ի գործով մեղադրական վճիռը բեկանվեց
Ապրիլ 12 19:00 2024

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Գրիգոր Հովհաննիսյանի, Լուսինե Ալավերդյանի, մասնակի բեկանել է ՀՅԴ գործիչ Բագրատ Եսայանի, Նարեկ Մանթաշյանի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդու՝ Տարոն Մանուկյանի, Աշոտ Հովհաննիսյանի, ավվագանու անդամ Արշակ Սարգսյանի և մյուսների գործով դատավճիռը՝ մեղադրյալների նկատմամբ կայացնելով արդարացման դատական ակտ։ Նախագահող Մհեր Արղամանյանը հատուկ կարծիք ունի։ Երևի համաձայն չի եղել մյուս երկու դատավորի հետ։ Սրտատրոփ սպասում եմ այդ հատուկ կարծիքին, հետաքրքիր է, թե ինչ է գրել, որովհետև այդ գործով որևէ ապացույց չկա։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, մեղավոր էր ճանաչել «10»-ի գործով մեղադրյալներին և ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։ Պաշտպանության կողմը, սակայն, չի համաձայնել որոշման հետ և Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքներով արդարացում են պահանջել։ Ըստ այդմ, դատական ակտը բեկանվել է, սակայն՝ մասամբ՝ միայն յոթ մեղադրյալների մասով, քանի որ մեղադրյալներից մեկը՝ դաշնակցական Սարգիս Կարապետյանը, դեռևս դատաքննության փուլում է մահացել, իսկ մյուս մեղադրյալները բողոք չեն ներկայացրել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։