«ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը դատապարտվեց 1 տարի ժամկետով։ Սակայն, քանի որ այս ընթացքում նա գտնվել է կալանքի մեջ, վերջնական պատիժ նշանակվեց հինգ ամիս 7 օրը։
Որոշումը կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանը։
Բացի այդ, Նարեկ Մալյանից կբռնագանձվի 108 ու 198 հազարական դրամ։
Դատավճիռը կարող է բողոքարկվել։










