«Պառվի ուլերը դեռ չեն սատկե՞լ»․ Նիկոլ Փաշինյան


«Պառվի ուլերը դեռ չեն սատկե՞լ»․ Նիկոլ Փաշինյան
Ապրիլ 12 11:25 2024

Կառավարության ապրիլի 12-ի նիստում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ հայտնեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է 2024 թվականի գյուղատնտեսական տարվա համար գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացումը ապահովելու անհրաժեշտությամբ։

 
 

«Ծրագրի շրջանակներում 2023 թվականին ապահովագրվել էին՝ ծիրան, խաղող, դողձ, սալոր, խնձոր, կեռաս, բալ, ձմերուկ, սեխ, կարտոֆիլ, ցորեն, գարի և վարսակ մշակաբույսերը։ Ապահովագրվող ռիսկերն էին՝ գարնանային ցրտահարությունը, երաշտը և կարկուտը»,-ասաց նախարարը։