Արարատ ու Արցախ չնկատողը, չի նկատում իր հորն ու մորը, Նիկոլ


Արարատ ու Արցախ չնկատողը,   չի նկատում իր հորն ու մորը, Նիկոլ
Ապրիլ 2 13:06 2024
Արարատ ու Արցախ չնկատողը, չի նկատում իր հորն ու մորը, Նիկոլ։
Նիկոլն ասում է՝Արագածը չենք նկատում,իսկ դա նշանակում է չնկատել մեր երեխաներին։
Իսկ ո՞վ է ասում,որ չենք նկատում Արագածը։
Արագածն էլ ենք նկատում,Խուստուփն՝ էլ,Լալվարն՝ էլ … դրանք մեր սուրբ հայրենիքի անբաժան մասնիկներն են։
Բայց դու ինչու՞ ես հակադրում Արագածը Արարատին,Սյունիքը՝ Արցախին,ՀՀ-ն՝ Արեւմտյան Հայաստանին։
Ինչու՞։
Ի՞նչ խնդիր ես լուծում։
Ուրացու՞մ։
Ակնհայտ է մի բան.Արարատն ու Արցախը չնկատելը ,նշանակում է չնկատել սեփական հորն ու մորը։
Իսկ սեփական հորն ու մորը չնկատողին վաղը երեխաներից էլ են զրկելու։