Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով գտնվելու է Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում


Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով գտնվելու է Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում
Մարտ 21 12:26 2024
Մարտի 21-22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով գտնվելու է Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում:
 
Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Օմար Պագանինիի հետ, նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումներն այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
 
Այցի ընթացքում տեղի է ունենալու Ուրուգվայում ՀՀ դեսպանության բացման պաշտոնական արարողությունը: