Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ունակ չէ, այլև ուղղակի ցանկություն չունի, որպեսզի իր համագործակցության շրջանակներում կարգավորվի ՀՀ շահը. Մկրտչյան


Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ունակ չէ, այլև ուղղակի ցանկություն չունի, որպեսզի իր համագործակցության շրջանակներում կարգավորվի ՀՀ շահը. Մկրտչյան
Մարտ 21 07:54 2024
Ամեն անգամ ստերի դոզան ավելացնելով՝ Նիկոլ Փաշինյանը մոռացության է տվել, թե մենք ինչպես ենք ապրել մինչև 2018 թվականը, բայց փորձեմ հիշեցնել. Նիկոլ Փաշինյանը չէ, որ ՀՀ-ԵՄ համագործակցության սկիզբն է դրել, կամ նա չէ Ռուսաստանի հետ աննախադեպ հարաբերությունների ժամանակաշրջանն ապրում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը։
 
«ՀՀ-ն մինչև Նիկոլ Փաշինյանն էլ որդեգրել էր «և՛-և՛»-ի քաղաքականությունը։ Այն ժամանակ դեռ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի կողմից բազմաթիվ անգամներ ծաղրվում էր այդ քաղաքականությունը։ Նիկոլ Փաշինյանը երկու աշխարհաքաղաքական ուղղություններով էլ տանում է մեկ հիմնական խնդիր. դա իր իշխանության աթոռի ոտքերը պահել գտնողի փնտրտուքն է։ Դա երբեմն դրսևորվում է ՌԴ-ի նախագահի մոտ գնալով և պառադը գովելով, մյուս կողմից էլ դրսևորվում է այստեղ՝ ԱԺ-ում վավերացվող համաձայնագրերով։ Ես շարունակում եմ պնդել, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ունակ չէ, այլ նաև ուղղակի ցանկություն չունի, որպեսզի իր համագործակցության շրջանակներում կարգավորվի ՀՀ շահը»,-ասաց Աննա Մկրտչյանը։