Նիկոլ Փաշինյանը Լևոն Քոչարյանին անվանեց «գլխի փոքրիկ տղա».(տեսանյութ)


Նիկոլ Փաշինյանը Լևոն Քոչարյանին անվանեց «գլխի փոքրիկ տղա».(տեսանյութ)
Մարտ 20 20:27 2024

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իրավիճակը կտրուկ լարվեց:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լևոն Քոչարյանին անվանեց «Հայաստան» խմբակցության քաղաքական ուժի «գլխի տղա», ինչից հետո էլ  իրավիճակը լարվեց, սկսեցին միմյանց հասցեին վիրավորական արտահայոտւթյուններ անել:

«Հանգստացի, արա»,- վանկարկում էր ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Ես ուզում եմ հասկանամ` անձը գլուխ բառի՞ց վատ զգաց, թ՞ե տղա բառից: Եթե գլխի տղան չի, թող հայտարարի, որ գլխի տղան չէ, ի՞նչն է պրոբլեմը»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, թե նախորդ անգամ Լևոն Քոչարյանին զգուշացրել է` թող իրեն պատշաճ պահի, հակառակ դեպքում` «գիտեք, թե ինչ է լինելու: Ես զգուշացրի գլխի փոքրիկ տղային»: