Գյուղերի անուններն «ադրբեջանական» չեն,Նիկոլ դու ստում ես ․ իրանագետը փաստերով ներկայացնում է դրանց հայկականությունը


Գյուղերի անուններն «ադրբեջանական» չեն,Նիկոլ դու ստում ես ․ իրանագետը փաստերով ներկայացնում է դրանց հայկականությունը
Մարտ 20 11:22 2024

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

 
 

«Թե բա գյուղերի անուններն «ադրբեջանական» են՝ Բաղանիս-Այրում, Աշաղի Ասքիփարա և այլն։

Ուրեմն, «այրումը» հայտնի ցեղանուն է, և այդ ցեղի ներկայացուցիչները շատ ուշ ժամանակներում հայտնվել են Բաղանիսի միասնական հայկական պատմամշակութային տարածքում ամառանոց-ձմեռանոց իրենց թափառումների ընթացքում։

«Աշաղի» բառն ադրբեջաներենից թարգմանաբար նշանակում է «ներքին», իսկ Ասքիփարան (դրափոխության հետևանքով նաև՝ Աքսիփարա) հայերեն Ոսկեպարի ադրբեջաներենում աղճատված տարբերակն է, ուստի դա Ներքին Ոսկեպարն է, նույն Ոսկեպարի պատմամշակութային հայկական տարածքի մի մասը, որտեղ կրկին չափազանց ուշ ժամանակներում էլի հայտնվել են այրումները»,- գրել է իրանագետը։