«Զվարթնոց» օդանավակայանում բերման է ենթարկվել Տիգրան Արզաքանցյանի՝ հետախուզման մեջ գտնվող եղբորորդին


«Զվարթնոց» օդանավակայանում բերման է ենթարկվել Տիգրան Արզաքանցյանի՝ հետախուզման մեջ գտնվող եղբորորդին
Մարտ 20 17:02 2024

Երեկ՝ մարտի 19-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկությունների հիման վրա օպերացիա են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայաստան է ժամանում Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Նոյ Արզաքանցյանը: Ոստիկանները արդեն «Զվարթնոց» օդանավակայանում նկատում են նրան ու հենց այնտեղից էլ տեղափոխում են ոստիկանության Կենտրոնական բաժին: Նրա նկատմամբ հետախուզական գործ է կազմվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի մեղադրանքով:

Նրան ոստիկանության Կենտրոնական բաժնից այնուհետև նեկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչութան Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Արզաքանցյանը Տիգրան Արզաքանցյանի եղբորորդին է: