Փաշինյանը «ՔՊ» նիստում քննարկել է Սյունիքի Տարածքային կազմակերպությունների աշխատանքը


Փաշինյանը «ՔՊ» նիստում քննարկել է Սյունիքի Տարածքային կազմակերպությունների աշխատանքը
Մարտ 19 19:10 2024

Մարտի 19-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։ 

Կուսակցության՝ Անիի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արման Սարիբեկյանի թեկնածությունը։ 

Քննարկվել են Կուսակցության՝ Սյունիքի մարզի Տարածքային կազմակերպությունների աշխատանքին առնչվող հարցեր։ 

Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։