Անգամ ադրբեջանցիներն են շշմած Փաշինյանի՝ սեփական ժողովրդին պատերազմով սպառնալու ունակությունից, քիչ է մնում ասեն՝ դա մեր անելիքն էր, թող մենք կսպառնանք. Հայրապետյան


Անգամ ադրբեջանցիներն են շշմած Փաշինյանի՝ սեփական ժողովրդին պատերազմով սպառնալու ունակությունից, քիչ է մնում ասեն՝ դա մեր անելիքն էր, թող մենք կսպառնանք. Հայրապետյան
Մարտ 19 19:43 2024

Ադրբեջանագետ Տաթեւիկի Հայրապետյանը տելեգրամում գրել է.

«Ադրբեջանի նախկին արտգործնախարար, Ալիևի կարկառուն քարոզիչ Թոֆիգ Զուլֆուգարովը անդրադարձել է այն հարցին, որ Փաշինյանը սպառնացել է Տավուշի բնակիչներին, թե Ադրբեջանը մինչև շաբաթվա վերջ կգնա հարձակման։ Զուլֆուգարովի պատասխանը մեջբերում եմ բառացի․

«Ինձ թվում է, որ Փաշինյանի հայտարարությունն ավելի շատ ներքին օրակարգի ձևավորման նպատակ ունի։ Այն, ինչ կատարվում է, ավելի սերտորեն կկապեի հենց Հայաստանում տեղի ունեցող գործընթացների հետ։ Որովհետև, ինչպես գիտեք, նա տարբեր առիթներով ենթարկվում է քննադատությունների Հայաստանի քաղաքական շրջանակների կողմից։ Նրան նախատում են պատերազմի արդյունքի և շատ այլ բաների համար։ Դժվար է պատկերացնել, թե ինչու է նա այսպես կոնկրետ բարձրաձայնում գյուղերի մասին։ Այո, Ադրբեջանը պահանջում է կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել է Հայաստանը։ Եվ պարզ է, որ իմաստ չունի հետաձգել այդ պարտավորությունների կատարումը, ինչպես նաև միջանցք ապահովելու պարտավորությունը, քանի որ իրավիճակը գնալով ավելի է հակվելու առճակատման լարվածության աճին։ Ելնելով դրանից՝ դժվար է հասկանալ Փաշինյանի հայտարարությունների տրամաբանությունը»։

Անգամ ադրբեջանցիներին են շշմած Փաշինյանի՝ սեփական ժողովրդին պատերազմով սպառնալու ունակությունից, քիչ է մնում ասեն՝ դա մեր անելիքն էր, թող մենք կսպառնանք։ Զուլֆուգարովը նաև իր պատասխանի մեջ ցույց է տալիս, որ պահանջների ցուցակն անվերջ է, հետո կգա «միջանցքի» հարցը, և այդպես շարունակ»։