Նարեկ Մալյանը դատվում է ֆեյսբուքյան հրապարակման պատճառով․ նա արդեն վեց ամիս է՝ բանտում է. Ալեքսանդր Լապշին


Նարեկ Մալյանը դատվում է ֆեյսբուքյան հրապարակման պատճառով․ նա արդեն վեց ամիս է՝ բանտում է. Ալեքսանդր Լապշին
Մարտ 12 21:51 2024

Նարեկ Մալյանը դատվում է ֆեյսբուքյան հրապարակման պատճառով․ նա արդեն վեց ամիս է՝ բանտում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռուս հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը: «Կյանքումս առաջին անգամ դատարան եմ այցելել ոչ որպես մեղադրյալ (Ադրբեջանում՝ Արցախ այցելելու համար) և ոչ որպես մեղադրող (Ստրասբուրգի Եվրոպական դատարանն ընդդեմ Ադրբեջանի՝ ապօրինի ձերբակալության, խոշտանգումների և սպանության փորձի համար), այլ որպես այցելու։ Հայաստանի դատարանները բաց են, դատարանի թույլտվությամբ կարող եք ներկա գտնվել ցանկացած դատական նիստի և լուսանկարել այնտեղ։ Այս դեպքում գործը շատ հնչեղ է՝ հասարակական գործիչ Նարեկ Մալյանը դատվում է ֆեյսբուքյան հրապարակման պատճառով։ Նա արդեն վեց ամիս է՝ բանտում է։ Լավն այն է, որ Ադրբեջանում իմ փորձի համեմատ. մեղադրյալին ձեռնաշղթաներով վանդակում չեն պահում, դատարանի դահլիճում դիմակավորված ավտոմատներով ապուշ ծաղրածու չկա: Վատը՝ մնացած ամեն ինչն է»,- գրել է նա: