Խոշոր հրդեհ՝ Չարենցավան քաղաքում․ բնակելի շենքում առաջացած կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից


Խոշոր հրդեհ՝ Չարենցավան քաղաքում․ բնակելի շենքում առաջացած կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից
Փետրվար 29 22:10 2024

 

Այսօր՝ փետրվարի 29-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 29 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ 

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն բնակարանի ողջ գույքը ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է փոխանցվեն Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղ էլ պարզվում են սեփականատիրոջ ինքնությունը։

Աղբյուրը հայտնում է, որ կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։