Ինչքա՞ն կարելի է կառավարությունը թափթփցած որոշումներ բերի, դուք էլ դակեք. Արմենուհի Կյուրեղյան


Ինչքա՞ն կարելի է կառավարությունը թափթփցած որոշումներ բերի, դուք էլ դակեք. Արմենուհի Կյուրեղյան
Փետրվար 28 11:50 2024

«Ինչքա՞ն կարելի է կառավարությունը անորոշ, թափթփված որոշումներ բերի, դուք էլ կոճակը սեղմեք ու անցենք առաջ»,- Ազգային ժողովում կառավարության ներկայացրած «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին  նախագծի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեուհի Կյուրեղյանը։

Առողջապահության փոխնախարար Արմեն Գասպարյանի կողմից նախագիծը ներկայացելուց հետո նա ասաց. «2022 թվականի հոկտեմբերին միաձայն ընդունվել է օրենք, որով լիցենզավորման ժամկետ է  սահմանվել 2024 թվականի հունվարի 1-ը։  Որևէ մեկը չհարցրեց՝ արդյոք այդ ժամկետը  բավարար է, լիցենզավորման համար սուբյետներին որոշակի գործողություններ են պետք, որոնք հնարավոր չէ մինչև հունվարի 1-ն իրականացնել։ Դա չհարցրեցինք այն ժամանակ՝ համարելով, որ եթե կառավարությունը դա ներկայացրել է, ուրեմն որոշակի հաշվարկներ կատարել է։

Փաստացիորեն փետվարի 28-ին ներիկայացվում է նախագիծ, որով առաջարվում է  հունվարի 1-ի ժամկետը երկարացնել մինչև 2025 թ. հունվարի 1։ Բայց դրա անհրաժեշտությունը ճշտվել էր արդեն 2023 թ. օգոստոսին»։

«Ինչքա՞ն կարելի է  նման վերաբերմունք ցուցաբերել Ազգային ժողովի նկատմամբ,  ինչո՞ւ չեք հարցնում՝ ով էր այս սխալի պատասխանատուն, ինչքա՞ն կարելի է  բերածը դակել»,- ասաց Ա. Կյուրեղյանը։