Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ, որն իրականությանը չի համապատասխանում․ Մանուկյան (տեսանյութ)


Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ, որն իրականությանը չի համապատասխանում․ Մանուկյան (տեսանյութ)
Փետրվար 12 15:56 2024

 

Ժաննա Անդրեասյանը ևս գրավոր հաստատեց, որ Փաշինյանը ստախոս է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
 
«Այսպես շարքով ու հերթով նախարարությունները գրավոր ստիպված են լինում պարբերաբար հայտնել, որ ամեն քայլափոխի Փաշինյանը ստում է։ Օրերս կրթնախի պես երկար համառումներից հետո, նման «դժվար» վիճակում էր հայտնվել նաև Սուրեն Պապիկյանը»,– գրել է նա։
 
Տեսանյութում Մանուկյանը նշել է, որ «հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը հասարակության առաջ հանդես է եկել հայտարարությամբ, որն իրականությանը չի համապատասխանում»։