Ուրախ եմ, որ հայտնի թալանի գործով երկու կանայք ազատ են արձակվել, հիմա հիշենք Տաթևիկ Վիրաբյանի կալանքը. Արսեն Բաբայան


Ուրախ եմ, որ հայտնի թալանի գործով երկու կանայք ազատ են արձակվել, հիմա հիշենք Տաթևիկ Վիրաբյանի կալանքը. Արսեն Բաբայան
Փետրվար 12 14:13 2024

Նախ շատ ուրախ եմ, որ հայտնի թալանի գործով երկու կանայք ազատ են արձակվել: Անկեղծորեն շատ ուրախ եմ: Դատախազը փոխել է նրանց խափանման միջոցը, քանի որ, ըստ դատախազության, նրանք տվել են ցուցմունքներ և կատարվել են առերես հարցաքննություններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

«Հիմա հիշենք Տաթևիկ Վիրաբյանի կալանքը։

Տաթևիկը հենց առաջին օրը տվել է ցուցմունք և հայտնել, որ ինչ ասում եք՝ ես եմ արել, բայց այդ արարքս հանցագործություն չի: Տաթևին երկու ամիս կալանքի տակ պահելու ամբողջ ընթացքում որևէ քննչական գործողություն քննիչը չի կատարել:

Վեց կին պատգամավորներ երաշխավորությամբ դիմեցին, որպեսզի ազատ արձակվի, սակայն Տաթևը մինչև վերջին ժամը պահվեց բանտում և միայն դատարանի որոշմամբ, երկու ամիս հետո, նրա նկատմամբ կիրառվեց տնային կալանքը:

Սա է քաղաքական հետապնդումը: Սա է ապացույցը, որ Տաթևը հենց քաղբանտարկյալ է: Հիշեցնեմ, որ Տաթևը որևէ թալանի մեջ երբեք չի մեղադրվել»,-գրել  է նա։