Հայաստանը ականապատ դաշտերի մասին 8 տեղեկամատյան է փոխանցել Ադրբեջանին


Հայաստանը ականապատ դաշտերի մասին 8 տեղեկամատյան է փոխանցել Ադրբեջանին
Փետրվար 12 10:50 2024

Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել ԼՂ-ում ականապատ դաշտերի մասին տեղեկություններով 8 նոր տեղեկամատյան։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Նշվում է, որ տեղեկամատյանները հիմնականում բաղկացած են Քարվաճառի շրջանի Մռավի լեռնաշղթան շրջապատող ականապատ դաշտերի մասին գրառումներից։

«Կարգավորող տեխնիկական կանոնների համաձայն՝ ականների ձևաթղթերում նշվում են ականների տեսակները, քանակը, տեղադրված ականների միջև եղած հեռավորությունները, տեղակայման եղանակների տեղեկություններ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բաքվից նշում են, թե իբր տեղեկամատյանները ստույգ չեն և ընդգրկում են նախկին շփման գծի տարածքների տվյալները: Դրանք հիմնականում ընդգրկում են օկուպացված Քարվաճառի շրջանի Մռավ լեռնաշղթայի շուրջ ականապատված տարածքները։



loading...