Այն հայտարարությունները, որ Ադրբեջանի նախագահն արեց 2024 թ. հունվարի սկզբին, ես գնահատել եմ որպես հարված խաղաղության գործընթացին։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցում։
«Բայց այդ հարվածը ինքը ուղղակի առանձին վերցրած գործընթաց չէ և դա սկսվել է առաջինը Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումներից, երկրորդը՝ Գրանադայի հանդիպման մերժումներից, ապա Բրյուսելի հանդիպման մերժումից և նաև հետագա հանդիպումների մերժումներից»,- ասել է նա:
Հարցին, թե ինչո՞ւ է ձգձգվում խաղաղության պայմանագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև Փաշինյանն ասել է, որ այդ պայմանագրի ճարտարապետությունն ու սկզբունքները համաձայնեցված են. «Նախորդ տարեվերջին մեզ թվում էր, թե մենք շատ մոտ ենք ի վերջո վերջնական պայմանագրի տեքստի համաձայնեցմանը»,-ասել է նա: