Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղուց էի ուզում այս հարցը բարձրաձայնել. e-draft հարթակում կարող են քվեարկել ՈՉ ՄԻԱՅՆ ՀՀ քաղաքացիները, այլև՝ ցանկացած մարդ աշխարհի ցանկացած կետից:
Ակտիվ են բնականաբար թուրքերը: Ստորև սքրինում իրական ադրբեջանցի (և) կամ թուրք է, մինչև հիմա ինքն էլ կողմնորոշված չէ, ինքը թուրքը է՞, թե՞ ադրբեջանցի, ես ինտերնետ հարթակներում իրեն տարիներով եմ ճանաչում և նա աչքի է ընկնում ծայրահեղ, կայուն հայատյացությամբ: Այս ադրբեջանցին մտել և կողմ է քվեարկել առ այն, որ «Հայոց պատմություն»-ը փոխարինվի ու դառնա «Հայաստանի պատմություն»:
Սա հաշվի առնենք և... խիստ ցանկալի կլիներ, որ գործող իշխանությունը ևս սա հաշվի առներ»: