«2022 թվականի սեպտեմբերյան դեպքերից հետո երբ մեզ համար ակնհայտ դարձավ, որ մեզ համար փակվում են շուկաներ, հնարավորություններ, միևնույն ժամանակ ՀՀ ԶՈւ-երը չեն կարող ճահճանալ և դոփել տեղում, մենք խնդրի էինք դրել ապահովելու զենք-զինամթերքի դիվերսիֆիկացիա»,-այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նախարարը վստահեցրեց, որ այդ առումով ունեն էական առաջընթաց և պրոցեսը համարում է դրական առումով անդառնալի։
«Հարուցված պրոցեսները՝ պայմանագրերը, գործընթացները էապես փոխելու են վաղվա օրվա մեր բանակի, սպառազինության որակը»,-հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարը։
Նա հայտնեց, որ զինված ուժերը ադապտացվում են նոր զենքերին։
«Ես չեմ կարող անդրադառնալ պայմանագրերի ընթացքին, բայց կարող եմ նշել, որ ձեռք ենք բերել նոր գործընկերներ՝ տարբեր խոշոր գերտերությունների և այլ բարեկամ երկրների մակարդակով»,-հայտարարեց պապիկյանը։
Որպես զենգի գնման պետություններ նա հիշատակեց Հնդկաստանին և Ֆրանսիային, բայց կան նաև այլ երկրներ, որոնց չանդրադարձավ։
Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ վերջին երկու տարվա ընթացքում տեղական արտադրողներից զենքի գնումը 20 անգամ ավելացել է։










