«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց։
Հանձնաժողովի նիստը նայելուց ու լսելուց հետո ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Մամիջանյանը իշխանություններին երկու հարց է հղել և ակնկալում է կոնկրետ պատասխաններ․
Արդյոք Ադրբեջանի տարածքով անցնելիս ՀՀ քաղաքացիներն ու ՀՀ քաղաքացիներին պատկանող բեռները նույն ընթացակարգերո՞վ են անցնելու, ինչ ադրբեջանցիներն ու ադրբեջանական բեռները՝ Հայաստանի տարածքով անցնելիս։
Արդյոք Հայաստանի տարածքով Ադրբեջանը կկարողանա՞ զենք-զինամթերք, սպառազինություն տեղափոխել Նախիջևան, Հայաստանի իշխանությունը տեղյակ լինելու՞ է այդ մասին և խոչընդոտելու՞ է դրան։










