«Ստեփանավանի ընտրությունների հետ կապված իշխանությունները և ՔՊ-ականները երկար ժամանակ է՝ անհանգստություն ու վախեր են ցուցաբերում։ Ցայտնոտի մասին են վկայում իշխանական պատգամավորների շարունակական ներկայությունն այնտեղ և այլ քայլերը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը՝ անդրադառնալով այսօր տեղի ունեցած ձերբակալություններին։
«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում գաղտնի տեղադրված տեսախցիկի առնչությամբ Մխիթարյանն ընդգծեց՝ լուրջ իրավական խնդիր է։
«Եկեք չմոռանանք, որ իշխանությունն ու իրավապահ համակարգը «պասերով» են գործում»,- ասաց Մխիթարյանն՝ անդրադառնալով Ստեփանավանի համայնքապետի իրենց թեկնածուին առաջադրված «ընտրակաշառքի» մեղադրանքին։
Նշեց՝ ընտրակաշառքն իրենց քաղաքական թիմի գործելաոճը չէ։










