Ծեծի հետևանքով մահացած փոխգնդապետի գործով միակ դատապարտյալը` ՔՊ-ականի օգնականը ազատ է արձակվել


Ծեծի հետևանքով մահացած փոխգնդապետի գործով միակ դատապարտյալը` ՔՊ-ականի օգնականը ազատ է արձակվել
Փետրվար 2 19:37 2024
Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում դաժան ծեծի հետևանքով մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով միակ դատապարտյալը` նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փոխգնդապետի եղբայրը` Կարեն Մխիթարյանը։
 
Կարեն Մխիթարյանի խոսքով` դատապարտյալն ինքն է դիմում ներկայացրել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովին, որպեսզի իրեն ազատ արձակեն։ Եղվարդի դատարանը երկու օր առաջ նիստ է արել ու այսօր հրապարակել է որոշումը, որով բավարարել է Գրիգորյանի դիմումը և նրան ազատ արձակել։
 
Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թվականի սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում։ 2019 թվականից կոմայի մեջ գտնվող փոխգնդապետը մահացավ 2023 թվականի հուլիսին։
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։