«Գալաքսի» ընկերությունների խմբի բոլոր բիզնեսները ստեղծվել են 0-ից, և բոլոր բիզնեսները ստեղծվել են մարդկային կապիտալի, ծանր աշխատանքի և ինովացիոն մտածողի շնորհիվ:
Այս մասին Մատենադարանի նոր մասնաշենքում «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովի ժամանակ ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք իր հոր՝ Գագիկ Խաչատրյանի պաշտոնական դիրքով պայմանավորված է բիզնեսում առաջխաղացում ունեցել և հարստացել:
«Ասել, որ Գագիկ Խաչատրյանի շնորհիվ է, Գագիկ Խաչատրյանը չէր կարող 250 միջազգային պակլոնների հետ և նա ընդհանրապես կապ չունի մեր բիզնեսների զարգացման հետ:
Նա մեր հայրն է, մենք արել ենք բիզնես գործունեություն և Հայաստանում այսօր ունենք ավելի քան 2500 աշխատող, որոնց միջին աշխատավարձը 400,000 դրամն է: «Գալաքսի» ընկերությունների խումբը այսօր վճարում է Հայաստանի 1 տոկոս հարկեր»,- ասել է նա:










