Ձերբակալվել է Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպարյանը: Քննչական կոմիտեից այս տեղեկության վերաբերյալ առայժմ մեկնաբանություն չեն տալիս: Թե ինչ գործի շրջանակներում է ձերբակալվել փոխնախարարը, մեզ հայտնի չէ, սակայն այս պահին Էկոնոմիկայի նախարարությունում խուզարկություններ են իրականացվում։ Հայտնի է, որ կան նաև այլ ձերբակալվածներ: Անի Իսպիրյանը Էկոնոմիկայի փոխնախարար էր նշանակվել 2021 թվականին: Նա այսօր վարչապետի որոշմամբ ազատվել է պաշտոնից:










