«2020 թվականի պատերազմից հետո, երբ հերթական խաղաղության հայտարարությունը արվեց, Արցախում, մեր հովիվը չիմանալով, հատել էր դիրքն ու անցել օկուպացված հատված։ Ադրբեջանը չխնայեց մեր հովվին ու անմիջապես ուղղակի գնդակահարեց, ով ընդամենը գնացել էր իր գառների հետևից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա նշեց, որ պետք է ժողովուրդը հիշի նոյեմբերի 9-ի հայտարարությունն ու ինչպես էր ներկայացնում այն իշխանությունը. «Այն էլ էր խաղաղություն, սակայն 2022 թվականին արագ իրավիճակ փոխվեց, Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, որովհետև Ադրբեջանը ճնշում էր, այնպես, ինչպես հիամ է ճնշում և շատ արագ սկսվեց Արցախի հանձնման պրոցեսը»։
Ըստ Մ. Հակոբյանի, հիմա էլ Ադրբեջանը ճնշում է Հայաստանին Սյունիքի համար։
«Այս իշխանությունն ինչ անում է, անում է հանուն Ադրբեջանի, հօգուտ Ադրբեջանի՝ դա վաճառելով որպես խաղաղություն»,- ասաց արցախցի պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։










