Մենք հստակության ակնկալիք ունենք սահմանազատման գործընթացից. Սիմոնյան


Մենք հստակության ակնկալիք ունենք սահմանազատման գործընթացից. Սիմոնյան
Հունվար 31 13:12 2024

Մենք հստակության ակնկալիք ունենք սահմանազատման գործընթացից, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով հանձնաժողովների հանդիպմանը:

«Մենք ականատես ենք լինում, որ մինչև այս պահը քարտեզների հետ կապված խնդիր կա, հայկական կողմը պատրաստ է և ինչպես արդեն հայտարարվել է, մենք կարող ենք մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղով է անցնում ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանը: Եվ ոչ թե ցույց տալ ինչ-որ երևակայական քարտեզներով, այլ իրենց տակ իրավական հիմք ունեցող քարտեզներով: Մենք լիահույս ենք, որ կհաջողվի այսօր և հետագայում առաջ գնալ այդ հանձնաժողովի գործունեության մեջ»,-ավելացրեց նա: