Եթե պետք լինի՝ փողոց էլ ենք դուրս գալու, բուլդոզերների տակ էլ ենք պառկելու. Հայկ Մարության


Եթե պետք լինի՝ փողոց էլ ենք դուրս գալու, բուլդոզերների տակ էլ ենք պառկելու. Հայկ Մարության
Հունվար 30 21:32 2024

Ես շատ ուրախ եմ, որ վերականգնվում է ակտիվ քաղաքացու ինստիտուտը, որը, կարծես թե, խեղդվել էր: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, Երևանի քաղաքապետարանում Օղակաձև այգու 4-րդ գոտու ճակատագրի վերաբերյալ հանրային լսումներին հայտարարեց Երևանի ավագանու անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, հաղորդում է News.am-ը։

«Այս հանդիպումը ցույց է տալիս, որ դա վերականգնվում է: Մեր թիմը ոնց պայքարում էր 10-15 տարի առաջ, 6 տարի առաջ, անգամ հեղափոխությունից հետո, նույնկերպ պայքարելու ենք ամեն քմ-ի համար եւ բոլոր հանրային շահերի ու մեր քաղաքացիների համար: Մենք խնդիր չունենք, եթե պետք լինի՝ փողոց էլ ենք դուրս գալու, պետք լինի բուլդոզերների տակ էլ ենք պառկելու: Միակ բանը, որ փոխվել է մեր թիմի մոտ, տարիքն է, մի քիչ ծերացել ենք»,-ասաց նա: