ԼՂ-ում մշակութային ժառանգության պահպանման հարցը Հայաստանի արտաքին գործերի նախարարության օրակարգում է. Փոխնախարար


ԼՂ-ում մշակութային ժառանգության պահպանման հարցը Հայաստանի արտաքին գործերի նախարարության օրակարգում է. Փոխնախարար
Հունվար 29 14:28 2024

Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը մշտապես  Հայաստանի արտաքին գործերի նախարարության օրակարգում է, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

«Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պահպանման հարցը մեր օրակարգում է: Այդ հարցը բարձրաձայնվում է թե՛ ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր մարմնում, թե՛ այլ համապատասխան գերատեսչություններում: Եթե կհիշեք՝ 2020 թվականի դեկտեմբերին ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի կողմից կայացվել էր որոշում, որ պետք է փաստահավաք առաքելություն գործուղվի Լեռնային Ղարաբաղ՝ տեղում դիտարկելու իրավիճակը, թե ինչ վիճակում են մշակութային ժառանգության կոթողները», - նշել է Կոստանյանը:

Փոխնախարարի խոսքով՝ այս ընթացքում իրենք շարունակաբար աշխատանքներ են տանում, որպեսզի այդ առաքելության այցը տեղի ունենա: