Առաջիկա օրերին տեղի կունենա ՀՀ և Ադրբեջանի սահմանագծման հանձնաժողովների նիստը․ Բայրամով


Առաջիկա օրերին տեղի կունենա ՀՀ և Ադրբեջանի սահմանագծման հանձնաժողովների նիստը․ Բայրամով
Հունվար 27 16:20 2024

Սպասվում է, որ առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հերթական հանդիպումը։  Այդ մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:

Նա ընդգծել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հետկոնֆլիկտային կարգավորման հետ կապված կարևոր բաղադրիչներից մեկը պետական սահմանի որոշման հարցն է: