Ռիհաննան և A$AP Rocky-ն հանդիպել են Մակրոնի հետ (լուսանկարներ)


Ռիհաննան և A$AP Rocky-ն հանդիպել են Մակրոնի հետ (լուսանկարներ)
Հունվար 26 22:15 2024

Երգչուհի Ռիհաննան և նրա ընկերը՝ ռեփեր A$AP Rocky-ն, հունվարի 24-ին Փարիզում հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում է People-ը։

Պաշտոնական միջոցառման համար 35-ամյա Ռիհաննան ընտրել է գործնական ոճի լուք։

Թե ինչու են Ռիհաննան և A$AP Rocky-ն հանդիպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հայտնի չէ: Մինչ այս երգչուհին քաղաքական գործչի հետ հանդիպել էր 2017 թվականի հուլիսին՝ քննարկելու կրթության հետ կապված հարցեր։