Մոսկվան շարունակում է մնալ Երևանի գործընկերը․ Զախարովա (տեսանյութ)


Մոսկվան շարունակում է մնալ Երևանի գործընկերը․ Զախարովա (տեսանյութ)
Հունվար 26 18:38 2024

 

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Մոսկվան շարունակում է մնալ Երևանի գործընկերը և վճռորոշ ներդրում է ունեցել ռազմական գործողությունների դադարեցման գործում, մասնավորապես 2020 թվականի աշնանը։ ՌԴ–ն շարունակում է նպաստել Հայաստանի պարտության հետ կապված էլ ավելի բարդ իրավիճակի կանխմանը։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Մոսկվան մշտապես մեծ ուշադրություն է դարձրել հայ-ադրբեջանական կարգավորման հումանիտար հարցերին։

«Ռուսաստանն ակտիվորեն աջակցել է ռազմագերիների, կալանավորների փոխանակմանը, անհայտ կորածների որոնմանը և ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը: Ռուսաստանը պատրաստ է շարունակել այդ ջանքերը, որոնք տանում են դեպի խաղաղություն և կայունություն Հարավային Կովկասում»,- ասել է Զախարովան։