Ամերիկյան շոու բիզնեսի ամենահայտնի աստղերից մեկը՝ երգչուհի, դերասանուհի, պարուհի Ջենիֆեր Լոպեսը, ներկա է եղել հեղինակավոր Valentino նորաձևության տան ցուցադրությանը՝ կազմակերպված Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակում:
54-ամյա գեղեցկուհին աչքի է ընկել անթերի տեսքով՝ նախապատվություն տալով դասական կերպարին: Լոպեսը կրել է սև, երկար զգեստ՝ արծաթագույն, փայլփլուն շեշտադրումներով, գրում է Daily Mail-ը:
Ցուցադրությանը ներկա են եղել այլ հայտնիներ ևս՝ մոդել Ռոզի Հանթինգթոն Ուայթլին, իրապատում շոուների աստղ Քայլի Ջեները՝ դստեր՝ Սթորմիի և մոր՝ Քրիս Ջեների հետ, Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը:
Հյուրերի մեծ մասը եղել է սևազգեստ:
Ջեյ Լո
Ռոզի Հանթինգթոն Ուայթլի
Քայլի Ջեները՝ դստեր հետ
Քրիս Ջեներ