Վահան Նասոյանը նշանակվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ


Վահան Նասոյանը նշանակվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ
Դեկտեմբեր 28 10:20 2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով Վահան Նասոյանը նշանակվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ:

 
 
 

«Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ  Ա. Գրիգորյանի 2023 թվականի դեկտեմբերի 26-ի Ե 40/10-6881 գրությամբ ներկայացված առաջարկությունը, ինչպես նաև Վ. Նասոյանի դիմումը.

 

Վահան Անատոլիի Նասոյանին 2023 թվականի դեկտեմբերի 27-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ»: