Դեկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հանդիպումն է ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև կառավարության անդամներ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Ազգային ժողովի և Կառավարության համատեղ գործունեությանը և ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր»,- գրել է նա:










