Մենք ունենք խաղաղության հնարավորություն, չնայած բազմաթիվ խոչընդոտների և բարդությունների. Արարատ Միրզոյան


Մենք ունենք խաղաղության հնարավորություն, չնայած բազմաթիվ խոչընդոտների և բարդությունների. Արարատ Միրզոյան
Դեկտեմբեր 27 19:58 2023

Մենք իրոք ունենք խաղաղության հնարավորություն, չնայած բազմաթիվ խոչընդոտների և բարդությունների, չնայած,նույնիսկ, ԼՂ-ի հայ բնակչության տեղահանությանը:

Այս մասին Իրանի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք մեկ անգամ չէ, որ հանրահռչակել ենք Հայաստանի Հանրապետության վճռականությունը բարեխղճորեն և կառուցողական կերպով ներգրավված լինել Ադրբեջանի հետ բանակցություններում:

Բանակցություններ, որոնց վերջնական նպատակը կլինի հարաբերությունների կարգավորումը և խաղաղության հաստատումը:

Մենք մեկ անգամ չէ, որ վերահաստատել ենք, հանրահռչակել ենք մեր նվիրվածությունը այս խաղաղության գործընթացին և ընդհանրապես տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը:

Գիտեք, որ մենք Ադրբեջանի հետ մի քանի ուղղություններով, ըստ էության, բանակցույթուններ ենք ունեցել մի քանի փուլերով: Կոնկրետ խաղաության պայմանագրի նախագծի վրա ենք նաև ախատում:

Օրեր առաջ ստացանք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները և իհարկե, կուսումնասիրենք, պատշաճ կարգով կարձագանքենք, կներկայացնենք մեր առաջարկները:

Շատերը պնդում են, որ իրական հնարավորություն կա և հնարավորությունների իրական պատուհան կա այս խաղաղության գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար:

Ես անշուշտ պետք է համաձայնեմ պնդումների հետ:

Մենք իրոք ունենք խաղաղության հնարավորություն, չնայած բազմաթիվ խոչընդոտների և բարդությունների, որ մենք ունեցել ենք, չնայած նույնիսկ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանությանը, ատելության խոսքին, ագրեսիվ հռետորաբանությանը:

Իսկապես մենք այդ հնարավորությունը տեսնում ենք, մենք՝ որպես կառավարություն, մեր կողմից ամեն ինչ անում ենք, որ այս գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին:

Ափսոս, ակնհայտորեն, որևէ պետություն միայնակ դժվար թե կարողանա խաղաղության պայմանագիր ստորագրել և մեր կառուցողականությանը զուգահեռ մենք կարիք ունենք նաև Ադրբեջանի կառուցողական մոտեցմանը:

Այո այդ հնարավորությունը կա, այդ հնարավորություն կախված է ոչ միայն հայկական կողմի կառուցողական ընդգրկումից և նվիրումից, որը կա, այլև նաև՝ Ադրբեջանի կողմի: Մենք հույսով ենք, որ էդ կառուցողականությունը Ադրբեջանը կդրսևորի:

Մենք տեսնում ենք և դրական ազդակներ,և բացասական ազդակներ»,- ասել է Միրզոյանը: