Տեղի են ունեցել Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական շփումներ, քննարկվել են խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր. Վարչապետի խոսնակ


Տեղի են ունեցել Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական շփումներ, քննարկվել են խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր. Վարչապետի խոսնակ
Դեկտեմբեր 27 12:09 2023

ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում տեղի են ունեցել ոչ պաշտոնական շփումներ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև, «Լուրեր»-ին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։

Քննարկումները եղել են երկկողմ ձևաչափով»,- ասել է Բաղդասարյանը։