«Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքում քաղաքական գծի ուղիղ արձագանքն է. Արշակ Սրբազան (Տեսանյութ)


«Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքում քաղաքական գծի ուղիղ արձագանքն է. Արշակ Սրբազան (Տեսանյութ)
Դեկտեմբեր 26 13:42 2023

«Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքում Արարատ սարի սրբազան լինելու վերաբերյալ, Սուրբ Էջմիածնի մասին շատ կցկտուր հիշատակություն կա, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Արարատ սարի  հիշատակությունը որոշակի պահանջատիրության հետ կապելը, ըստ Սրբազանի, մտավախություններ է առաջացնում որոշ մարդկանց մոտ։

«Ես կասկած չունեմ, որ սա քաղաքական գծի ուղիղ արձագանքն է դասագրքերի մեջ»,- նշեց Արշակ Սրբազանը։

Գրքում նշված է, որ եկեղեցու հիմնադիրը Տրդատ թագավորն է. «Մենք էլ միամտորեն կարծում էինք, որ եկեղեցու հիմնադիրը  Քրիստոսն է»։

Արշակ Սրբազանի խոսքով՝ գրքում նշված է, թե պատմությունը պետք է վերատեսել:

«Միգուցե, պատմության նկատմամբ մեր մոտեցումնե՞րը վերատեսենք, պատմությունը հնարավոր չէ վերատեսել, պատմությունն այն է, ինչ տեղի է ունեցել»,- ընդգծեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետը։