Վրաստանն արգելել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը դեպի Հայաստանի սահման տանող ավտոմոբիլային ճանապարհով: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երթևեկությունը փակ է միայն կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար:
«Բքի և ձյան պատճառով Ախալցխա–Նինոծմինդա միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 90-ից մինչև 112 կմ հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:










