Հայտնի է՝ Պուտինը որ երկրների ղեկավարներին չի շնորհավորի Ամանորի առթիվ


Հայտնի է՝ Պուտինը որ երկրների ղեկավարներին չի շնորհավորի Ամանորի առթիվ
Դեկտեմբեր 23 23:12 2023

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում շնորհավորել Մոսկվային ոչ բարեկամ երկրների ղեկավարներին Ամանորի առթիվ։ Այս մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

«Նա անբարյացակամներին չի [շնորհավորի], իսկ բարեկամներին կշնորհավորի»,- համապատասխան հարցին պատասխանել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։

 

Պեսկովը նաեւ հայտնել է, որ Պուտինը նախատեսում է առաջիկա ամանորյա տոներին ընդմիջում վերցնել աշխատանքում։