Ուզո՞ւմ եք հայտնվել կախարդանքի եւ հեքիաթների աշխարհում, ուրեմն ժամանակն է դիտելու «MAGIC CRYSTAL»-ը՝ Վարդանյան եղբայրների Ամանորյա կրկեսային նոր շոու-ծրագիրը։
Ակրոբատներ Վարդանյան եղբայրներից բացի հետաքրքիր համարներով հանդես եկան կրկեսի այլ աստղերը՝ ձեռնածուներ, ծաղրածու, տրապիզիստներ, լարախաղաց, դանակ նետողներ եւ աճպարարներ։
«MAGIC CRYSTAL» (« Կախարդական բյուրեղ») շոուն հագեցած եւ գունեղ է, այնտեղ ներկայացվում է մի քաղաքի պատմություն, որտեղ բյուրեղն իրենց երջանկության հիմքն է, բայց մի օր հարկավոր է լինում պայքարել դրա համար։
Պատմությունը բյուրեղապակյա քաղաքի բնակիչների հետ պատահում է Ամանորի գիշերը։ Չար կախարդը գողանում է կախարդական բյուրեղը, որը մարդկանց տոնական տրամադրություն է բերում։ Այս քաղաքի երկու բնակիչներ՝ մնջախաղացը եւ բարի կախարդը մեկնում են վտանգավոր ճանապարհորդության, որ վերադարձնեն երջանկությունը բոլոր բնակիչներին եւ փրկեն տոնը:
Կրկեսային ցուցադրությունները կլինեն «Հրազդան» մարզադաշտի մոտ ՝ դեկտեմբերի 22-ից մինչեւ հունվարի 7-ը՝ ամեն օր, ժամը 14:00-ին եւ 18:00-ին։