Ինչպես և որտեղ նշել կանաչ փայտե Վիշապի տարին՝ 2024 թվականը


Ինչպես և որտեղ նշել կանաչ փայտե Վիշապի տարին՝ 2024 թվականը
Դեկտեմբեր 23 20:15 2023

Պատրա՞ստ եք դիմավորել 2024 թվականը: Շատ շուտով Սեւ ջրային նապաստակին կփոխարինի կանաչ փայտե Վիշապը:

Մենք պարզել ենք, թե ինչպես հագնվել և ինչպես ճիշտ նշել կանաչ փայտե Վիշապի տարին:

Ինչպես դիմավորել

Իզուր չէ, որ ասում են՝ ինչպես կդիմավորես տարին, այնպես էլ կանցկացնես։ Յուրաքանչյուր չինական խորհրդանիշ ունի իր նախասիրությունները: Վիշապը բացառություն չէ: Որքան մեծ ուշադրություն դարձնեք նրա ցանկություններին, այնքան ավելի երջանիկ կլինի տարվա տերը։ Որպեսզի 2024 թվականը լինի հաջողակ, այն պետք է համապատասխանի խորհրդանիշի բնույթին։ Ըստ արևելյան օրացույցի՝  Սև ջրային նապաստակին կփոխարինի կանաչ փայտե Վիշապը։ Սա նշանակում է, որ տոնակատարությունը պետք է լինի պայծառ ու զվարճալի:

Որտեղ դիմավորել

Վիշապը նկատելի, վեհաշուք, վեհ արարած է։ Նա սիրում է փայլել և ուշադրություն գրավել։ Ուստի նրա նշանի ներքո տարվա դիմավորումը պետք է կազմակերպել հատուկ ձևով։ Առանց հնապաշտության. զվարճալի, աղմկոտ և գեղեցիկ տոնակատարություն: Սա հազվագյուտ դեպք է, երբ ավելի լավ է երեկույթ կազմակերպել «դրսում»՝ սրճարանում, ռեստորանում կամ ուրիշի տանը: Սակայն Վիշապին տանը դիմավորելը նույնպես արգելված չէ՝ հիշում ենք չէ՞ տարվա տիրոջ ճկունությունը։ Գլխավորը ճիշտ պատրաստվելն է։

2024 թվականը նշելու համար ամենահարմար երանգներն են կանաչը, բեժը, կարմիրը և նարնջագույնը։ Սրանք այն գույներն են, որոնք դուր կգան Վիշապին: Եվ կան երանգներ, որոնցից ավելի լավ է խուսափել ձեր կերպարը կազմելիս՝ կապույտ, մուգ շագանակագույն, սպիտակ և մուգ դեղին: Դրանք կարող են վախեցնել Վիշապին և բախտը երես կթեքվի ձեզանից:

Նաև տարվա խորհրդանիշին կարող է դուր գալ հագուստի որոշ անսովոր տարրեր, օրինակ՝ ասեղնագործություն, ասիմետրիա կամ կտրվածք: Կտորներն ընտրելիս նախապատվությունը պետք է տալ մետաքսին, ատլասին և թավշին։