Ինչու են զույգերը բաժանվում Ամանորին


Ինչու են զույգերը բաժանվում Ամանորին
Դեկտեմբեր 23 19:25 2023

Ոմանք պատրաստվում են դեկտեմբերին հրաժեշտ տալ հին տարուն, ոմանք էլ պատրաստվում են հրաժեշտ տալ իրենց հին հարաբերություններին։ մասնագետները ներկայացրել են հնարավոր մի քանի պատճառ։

Զուգընկերները բաժանման համար հարմար պատճառ են փնտրում

«Նոր տարի, նոր դու» և «պետք է ազատվել հնից» կարծրատիպերը դեռևս մեծ ազդեցություն են ունենում շատերի մտածելակերպի վրա: Չհամարձակվելով ուղղակիորեն խզել հարաբերությունները՝ զուգընկերը հետաձգում է պահը մինչև «հարմար» առիթ՝ տոն, որը խորհրդանշում է կյանքում մաքուր էջ: Թերևս այդպիսի մարդիկ անկեղծորեն հավատում են, որ դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ի գիշերը հիշողությունն ու հույզերը զրոյանում են, և բաժանումը երկուսի համար էլ ցավալի չի լինի։

Մեկը հոգնել է հարմարվել մյուսի ծրագրերին

Նա ցանկանում է հանգիստ արձակուրդ անցկացնել ծնողների հետ, իսկ մյուսը վաղուց էր երազում Նոր տարին դիմավորել ինքնաթիռում՝ մի բաժակ շամպայնով։ Վերջապես իր ցանկությամբ առաջնորդվելու ձգտումը եւ ստանալ ցանկալի էմոցիաները կարող են կողմերից մեկին մղել բաժանման։  Ի վերջո, եթե փոխզիջում չի գտնվում, իսկ համատեղ տոնելը երջանկություն չի բերում, ի՞նչ իմաստ ունի պահպանել միությունը։

Սթրեսի կուտակումը «բացահայտում է» հին խնդիրները

Նախաամանորյա եռուզեռը, նվերների և տոնի համար վայրի որոնումները, ապշեցուցիչ ծախսերը. դեկտեմբերյան  յուրաքանչյուր օրվա հետ անելիքները կարծես միայն ավելանում են: Բացի այդ, աշխատավայրում եւս  պակաս խնդիրներ չեն լինում։ Ղեկավարությունը պահանջում է գերազանցել պլանը և ներկայ ացնել տարեկան հաշվետվություններ։ Առանցքային դեր է խաղում կողմերից յուրաքանչյուրի կարողությունը՝ հաղթահարելու սթրեսը և աջակցելու սիրելիին: Ակնհայտ է, որ Ամանորին նախապատրաստվելը կարող է և՛ ամրապնդել հարաբերությունները, և՛ ցույց տալ ամենախնդրահարույց կողմերը։

Զուգընկերը ցանկանում է Նոր տարին դիմավորել՝ առանց պարտավորությունների

Բաժանման պատճառները միշտ չէ, որ ծանրակշիռ ու իմաստալից են հնչում։ Հետեւանքների մասին չմտածելու եւ հունվարի 1-ին ձեր արարքների համար չզղջալու ինքնաբուխ ցանկությունը կարող է հանգեցնել բաժանման որոշման: Միգուցե զուգընկերներից մեկը պատրաստ չէր այն որոշակի սահմանափակումներին, որոնք ինքնաբերաբար առաջանում են հարաբերությունների ընթացքում։ Տարվա գլխավոր տոնը և հետաքրքիր ժամանցի հեռանկարը առաջնահերթություններ սահմանելու կատալիզատոր են: Ձեր կյանքը արմատապես փոխելու անհրաժեշտությունը միշտ չէ, որ հանգեցնում է հաջող արդյունքի: Կարևոր է գիտակցաբար գնահատել ձեր զգացմունքները, բացահայտել պատճառը և լուծել խնդիրը որպես զույգ: Հետո, եթե նույնիսկ զրույցն ավարտվի բաժանմամբ, երկուսն էլ լավ հարաբերությունների մեջ կմնան, և բոլորը հեշտ ու հաճելի կդիմավորեն Նոր տարին։