Երբ ՀՀ ԱԺ պատգամավորը նաև... նկարիչ է․ «Փաստ»


Երբ ՀՀ ԱԺ պատգամավորը նաև... նկարիչ է․ «Փաստ»
Դեկտեմբեր 23 12:04 2023

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առիթ ունեցել ենք տեղեկացնել, որ Սյունիքից ընտրված ԱԺ քպական պատգամավոր Դավիթ Դանիել յանը, իր բուն պարտականություններին զուգահեռ, արտերկրում նաև անհատական ցուցահանդեսներ է ունենում:

Վերջինը հոկտեմբերի սկզբին էր՝ Մոսկվայի ВДНХ-ում: Եվ ահա, օրերս տեղեկացանք, որ նկարիչ-պատգամավորը «պարապ չի մնում». այս անգամ Բեռլինում տեղի ունեցած Holy Art Gallery-ի կողմից կազմակերպված հեղինակավոր միջազգային ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվել են նաև նրա երկու աշխատանքները:

Ի դեպ, Դանիել յանն իր ՖԲ էջում տեղեկացրել է, որ ստացել է հրթական անհատական ցուցահանդեսի հրավեր, որի մասին շուտով կտեղեկացնի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում