Հիմա մի դժվար, անցումային փուլում ենք, որը պետք է արժանապատիվ անցնենք․ Գագիկ Ծառուկյան


Հիմա մի դժվար, անցումային փուլում ենք, որը պետք է արժանապատիվ անցնենք․ Գագիկ Ծառուկյան
Դեկտեմբեր 21 20:29 2023

Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է Արցախի մշակույթի և գիտության շուրջ երկու տասնյակ գործիչների հետ։ Այս մասին տեղեկացնում է նրա մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Կարևորվել է Արցախից բռնի տեղահանված մշակութային կոլեկտիվների և գործիչների՝ Հայաստանում մշակութային գործունեության իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, քննարկվել են հնարավոր աջակցության և համագործակցության ծրագրեր։

Գագիկ Ծառուկյանը նշել է. «Հիմա մի դժվար, անցումային փուլում ենք, որը պետք է արժանապատիվ անցնենք, իրար թև ու թիկունք լինելով։ Շատ կարևոր է պահել Արցախի հոգևոր արժեքները, մշակույթը, արվեստը, գրականությունը»։ 

Հանդիպման ընթացքում ծնվել են գաղափարներ, առաջարկներ, որոնց շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ»,- գրել է նա։