Փաշինյանը Ռայիսիի հետ մտքեր է փոխանակել 3+3 տարածաշրջանային հարթակի վերաբերյալ


Փաշինյանը Ռայիսիի հետ մտքեր է փոխանակել 3+3 տարածաշրջանային հարթակի վերաբերյալ
Դեկտեմբեր 20 22:21 2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Հայտնում են կառավարությունից:

Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային թեմաներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել երկկողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: 

Մտքեր են փոխանակվել 3+3 տարածաշրջանային հարթակի վերաբերյալ, կողմերն օգտակար են համարել Թեհրանում կայացած հանդիպումը: