«Միայն վախկոտ քաղաքական գործիչն է ընկնում ԶԼՄ-ների հետևից»․ Քեոսայանի ու Սիմոնյանի արձագանքը՝ ՀՌՀ-ին


«Միայն վախկոտ քաղաքական գործիչն է ընկնում ԶԼՄ-ների հետևից»․ Քեոսայանի ու Սիմոնյանի արձագանքը՝ ՀՌՀ-ին
Դեկտեմբեր 20 21:28 2023

«Россия сегодня» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և  «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարի հեղինակ-վարող, կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը արձագանքել են Sputnik Արմենիա ռադիոյի լիցենզիան կասեցնելու Երևանի որոշմանը․

«Միայն վախկոտ քաղաքական գործիչն է ընկնում ԶԼՄ-ների հետևից։ Նրանց գործողությունը հաստատում է իմ հաղորդման մեջ բոլոր ասածներիս ճշմարտությունը»,-ասել է Քեոսայանը։

Սիմոնյանն էլ Telegram-ի ալիքում իր հերթին նշել է․ «500 հազար դրամի դրամա։ Էֆենդին կրկին նեղացել է»։