Մեղրին հանձնելու տարբերակ չի եղել, իսկ Ռուսաստանն էլ առաջինը չի խախատել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերը հերքեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Նոյեմբերի 9-ի փաստաթղթում 3 երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների ստորագրություններն են, իսկ ՀՀ-ն ի՞նչ արեց․ ինչ- որ մի պահի ձեռքերը լվաց և ասեց, որ 3 ստորագրություններից միայն Պուտինի ստորագրությունն է կարևոր»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցն էլ գնահատելով, ասաց՝ Փաշինյանից ո՞վ է բան հասկանում, որ ես հասկանամ։
Ըստ նրա՝ իրականում Փաշինյանը շարունակում է ինքնախոստովանական, ինքնաարդարացման շքերթը, որ 3 տարի շարունակ արել է։
«Ուղղակի ատելության խոսք էր արցախահայության նկատմամբ ու նաև գեներացնում էր հանրային հակառուսական տրամադրություններ»,- հավելեց Մանուկյանը։










