Միջազգային ճգնաժամային խմբի նախագահն այցելել է հայ-ադրբեջանական սահման


Միջազգային ճգնաժամային խմբի նախագահն այցելել է հայ-ադրբեջանական սահման
Դեկտեմբեր 20 16:07 2023

Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ և գործադիր տնօրեն Կոմֆորտ Էրոն, Հայաստան այցի շրջանակում, ԵՄ առաքելության ներկայացուցիչների և իր գործընկերներ Օլեսյա Վարդանյանի ու Ալիսա դե Կարբոնելի հետ այցելել է հայ-ադրբեջանական սահման:

«Ապշեցուցիչ է տեսնել, թե ինչքան մոտ են երկու կողմերի մարտական դիրքերը բնակավայրերի վերևում»,-գրել է Կոմֆորտ Էրոն X-ի իր էջում: