Համացանցի հայկական տիրույթում ակտիվացել են ֆիշինգային հարձակումները


Համացանցի հայկական տիրույթում ակտիվացել են ֆիշինգային հարձակումները
Դեկտեմբեր 18 14:43 2023
Համացանցի հայկական տիրույթում կրկին ակտիվացել են ֆիշինգային հարձակումները։
Հարձակումները կազմակերպվում են հայկական բանկերի անունով կեղծ կայքերից ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների անունից։ Այս մասին տեղեկացնում են Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից:
 
«Որևէ կայքում ձեր բանկային, անձնական տվյալները լրացնելուց առաջ համոզվեք, որ նշված հարթակը տվյալ ֆինանսական կազմակերպության պաշտոնական կայքն է։
 
Ֆիշինգային հարձակումների զոհ չդառնալու համար կարող եք ծանոթանալ գործակալության կազմած ուղեցույցին»,- ասված է հաղորդագրության մեջ: